Արի մի օր օֆֆ վերցնենք` ապրենք,
Լինենք անհոգ, սիրահարված, ոնց որ առաջ:
Ես սուրճ կեփեմ, որ ուղղակի բույրը շնչենք,
Որովհետև մենք սուրճ չէինք սիրում առաջ:
Արի մի օր օֆֆ վերցնենք, բայց չքնենք` ապրենք,
Դու կքայլես ոնց որ առաջ` արագ-արագ,
Ես էլ` քեզնով տարված, սիրահարված,
Առանց կոշիկ բարձրակրունկ, առանց մեյքափ,
Թեյ խմելու` ինչ-որ փոքրիկ սրճարանում կորած:
Ես առաջվա պես` ինտրովերտ մի քիչ,
Բայց թմրանյութի պես, ոնց որ առաջ,
Ինձ ամեն օր պետք ա քեզանից մի քիչ:
Որովհետև հիմա էլ` ոնց որ առաջ,
Թիթեռներ են ծոծրակիս նստում սառած,
Երբ մոտենում ես ինձ հետևից հանկարծ:
Որովհետև առաջվա պես ճյուղերի միջից
Երկինքն ավելի սիրուն ա նորից,
Ու մազերս բաճկոնիս տակից
Էլի հանում ես անկախ քեզանից:
Արի մի օր օֆֆ վերցնենք` ապրենք,
Լինենք անհոգ, սիրահարված, ոնց որ առաջ:
Ես սուրճ կեփեմ, որ ուղղակի բույրը շնչենք,
Որովհետև սուրճ չէինք սիրում մի քսան տարի առաջ...
Asya Kostanyan Articles
Tuesday, December 27, 2022
Դեյ օֆֆ
Thursday, February 11, 2021
Լաքայոտը
Գրողը տարած պատերազմի հոտը մնաց իր անկողնում, մտավ իր բարձերի ու վերմակների մեջ, ու ինչքան էլ լվանար` չէր հեռանում: Պատերազմից հետո սկսեց ամեն բան անընդհատ լվանալ, լվանալ, լվանալ` սպասելով որ հետքերը կանցնեն, ինքն էլ կլավանա, բայց գրողը տարած պատերազմի հետքերը չանցան, մնացին... ինքն էլ չլավացավ:
Լվանում ու փռում էր ամեն օր, լվանում ու փռում, բայց երեկոյան քնելիս էլի պատերազմի հոտն էր առնում, զարթնում էր՝ հոգնած, ու սկսում լվանալ նորից: Նայում էր լվացքի մեքենայի պտույտներին ու ուզում էր ինքն էլ այ էդպես չզմվեր, քամվեր, որ մեջից մաքրեր հաներ կյանքի կեղտոտ երկու ամիսները, բայց դե ինչքան էլ չզմվեր` ոչինչ չէր փոխվում:
Լինու՞մ են չէ լաքաներ, որ երբեք էլ չեն անցնի, պիտի կամ հարմարվես, կամ շպրտես այն, ինչ արդեն լաքայոտ է... Իսկ եթե էդ կեղտոտ լաքայոտը հենց դու ես ու մի քիչ էլ կամքից թույլ ես` կհարմարվես: Կլվացվես անդադար, կճզմվես, կքամվես, կխենթանաս, ու կհարմարվես:
Պատերազմի հոտն էլ երբեք չի անցնի: Կմնա ու կապրի քեզ հետ, դու էլ նրա հետ` հարմարված:
Thursday, March 28, 2019
Խնդրում եմ, իմ աղջիկ
Իմ աղջիկ, խնդրում եմ, չապրես պարզապես գեղեցիկ լինելու համար: Չկա ավելի տգեղ բան, քան գեղեցիկ ու դատարկ կինը: Խնդրում եմ, իմ աղջիկ, չնայես ամեն պատահած հայելու ու ապակու մեջ` համոզվելու համար, որ գեղեցիկ ես: Դու գեղեցիկ ես: Չքայլես փողոցով` կարծես դու ես փողոցի ամբողջ ու միակ ուշադրության կենտրոնը` շրջվելով բոլոր խանութների պատուհաններին դեմքով... Դա ծիծաղելի է... Խնդրում եմ, իմ աղջիկ, չլինես այն դատարկախոս կանանցից, ովքեր ունեն բազմաթիվ ընկերուհիներ, բայց ոչ մի իրական ընկեր, ովքեր ունեն բազում գեղեցիկ զգեստներ, բայց ոչ մի իրական ձեռքբերում, ովքեր ունեն բազում խոսելու թեմաներ, բայց ոչ մի հատ` իրական ասելիք:
Չհպարտանաս քեզանով, իմ աղջիկ, միայն նրա համար, որ կունենաս լավ ամուսին: Չփնտրես տղամարդ, ում մեջքի հետևում դու պարզապես կլինես ապահով: Կգտնես ամուսին, ում կողքին դու կկարողանաս շողալ:
Երբեք չփորձես մարդկանց աչքը ծակել նրանով, որ կլինես ինչ-որ մեկից գեղեցիկ, կունենաս ինչ-որ մեկից ավելին: Թող մարդիկ տեսնեն, որ կլինես շատերից ավելի հոգատար ու սիրառատ, շատերից ավելի համեստ ու աշխատասեր: Ու փոխվեն: Ու դառնան ավելի հոգատար, սիրառատ, համեստ ու աշխատասեր: Գնահատիր ինքդ քեզ, բայց խնդրում եմ, եղիր համեստ, չկա ավելի տգեղ բան, քան գոռոզ ու ճչացող կինը:
Եղիր շնորհակալ, իմ աղջիկ, բոլոր նրանցից, ովքեր քեզ կխանգարեն: Նրանք են այն մարդիկ, ովքեր կբացեն քո առջև նոր հորիզոններ, նոր ձեռքբերումնեեր ու հնարավորություններ: Եղիր ազնիվ ու աշխատասեր, և անպայման կլինեն մարդիկ, ում դա դուր չի գա: Շնորհակալություն ասա նրանց, ու հաջողություն: Դու միշտ կլինես ավելի լավը, քան նրանք, ու միշտ կունենաս ավելին, քան նրանք: Երբեք չչարանաս ու չատես: Սերը գեղեցկացնում է կնոջը: Բայց հիշու՞մ ես չէ, երբեք չապրես պարզապես գեղեցիկ լինելու համար: Չկա ավելի տգեղ բան, քան գեղեցիկ ու դատարկ կինը:

Monday, May 29, 2017
Մենք ազատ ենք շատ․․․
Ու խենթ ես դու, եթե չես փորձում գտնել իմաստն այս կյանքի։ Կարծում ես գտե՞լ ես՝ խենթ ես ավելի․․․ ու չգիտեմ՝ այս խենթերի աշխարհում արդյո՞ք ապրել արժի․․․
Ու կեղծ ես դու, եթե չես փորձում լինել գեղեցիկ, խելացի, համակրելի, իսկ թե փորձում ես՝ կեղծ ես ավելի․․․ ու չգիտեմ այս ձևավոր աշխարհում արդյո՞ք ապրել արժի․․․
Կարծում ես ազատ ես․․․ միամիտ ես դու․․ ու չես տեսնում վանդակդ ուղակի․․․ Ուզու՞մ ես լինել իսկապես ազատ․․․ նախանձում եմ քեզ, բայց չգիտեմ՝ այդ ազատ աշխարհում արդյո՞ք ապրել արժի․․․
Ասում ես՝ տիեզերքն անվերջ է, բայց դու տեսել ես այդ տիեզերքի մի փոքրիկ մասը միայն․․․ Մարդիկ ասում են՝ մենք էլ հավատում, հետո մարդիկ մտքափոխվում են՝ ու մենք հավատում ենք էլի․․․ մենք ազատ ենք շատ․․․ ազատ անկրկնելի․․․
Բոլոր տեսակի հավատքները պնդում են, որ մարդն ունի հոգի․․․ ու անվերջ է գոյությունը հոգու՝ գետնի տակ, երկնքում կամ... որտեղ էլ որ լինի․․․ փաստորեն ոչ մի հոգի ազատ չէ՞ մեռնել, չապրել, չլինել․․․ մենք ազատ ենք շատ․․․ ազատ անասելի․․․
Խենթանալ կարելի է՝ փորձելով գտնել իմաստն այս կյանքի, կարծում ես գտե՞լ ես՝ դե ինձ էլ պատմիր․․․ բայց չգիտեմ՝ այս խենթերի աշխարհում արդյո՞ք ապրել արժի․․․
Friday, September 18, 2015
Հումորով երիտասարդ մայրիկ, ժպտա
Հումորով երիտասարդ մայրիկ, ժպտա, երբ քեզ կասեն, որ չափից շատ նիհար կամ գեր ես, որ եթե բալիկդ լացում է, ուրեմն հաստատ սոված է, իսկ սոված է, որովհետև չի կշտանում... Հումորով երիտասարդ մայրիկ, ժպտա, երբ քեզ կասեն, որ բալիկդ մեղկ է. սլինգի մեջ է` մեղկ է, տակդիրով է` մեղկ է, ջուր չես տալիս` մեղկ է, բորշ չես տալիս` մեղկ է, թեթև ես հագցրել` մեղկ է, լողացնելիս ջուրը պաղ է` մեղկ է... Հումորով երիտասարդ մայրիկ, ժպտա, երբ կզարմանան, որ որոշես գնալ աշխատանքի, երբ կզայրանան, որ հետևես ոչ թե «մեծերի փորձին», այլ առողջ դատողությանը, որ կբարկանան, երբ ամեն բան անես այնպես, ինչպես դու ճիշտ կհամարես: Հումորով երիտասարդ մայրիկ, ժպտա, երբ քեզ կասեն, որ դու ինչ-որ բան չես կարող, որովհետև դու ամեն բան կարող ես` ժպտալով... :)
Thursday, October 23, 2014
Դու երիտասարդ ես այնքան
Դու երիտասարդ ես այնքան, որ սիրում ես կիթառ նվագող ու ծխախոտի հետ գեղեցիկ վարվող կանանց... դա կանցնի աշնան հետ: Այն ինչ կմնա հետո՝ կլինի իրական, դու կդառնաս իսկական ու կսիրես իսկապես գեղեցիկ մի կնոջ, առանց ավելորդ «աքսեսուարների»: Կսիրես ոչ տեսքի, ոչ խելքի և ոչ էլ յուրահատուկ մտքի համար, կսիրես քեզ հետ իրական լինելու, իրական ժպտալու ու արտասվելու համար... քեզ իրական սիրելու համար... գուցե նաև գեղեցիկ կիթառ նվագելու ու ծխախոտի.... գուցե և ոչ... այդ ժամանակ դա այդքան էլ էական չի լինի, կարևորը, որ դու չլինես երիտասարդ այդքան...
Thursday, May 8, 2014
Նա իսկական հանճար է, այդ խենթը
Ու դու չգիտես ինչի համար արժե ապրել, բայց ուզում ես: Դու չգիտես ինչի համար արժե սիրել, բայց սիրում ես: Իսկ եթե դու ընդամենը ինչ-որ մի խենթի ծրագրավորած գործիքն ես, ապա ինչի՞ համար իրականում արժե գոյություն ունենալ:
Բայց եթե այդ խենթն իսկապես կա, ապա նա ճշմարիտ հանճար է, քանզի ստեղծել է քո աշխարհն այնպես, որ դու երբեք էլ հաստատ չբացահայտես նրա լինել կամ չլինելը` դարձնելով հավատը քո ընտրությունը: Չես վախենա ծրագրավորված լինելու մտքից` կհավատաս, կհանդգնես չհավատալ` կկորցնես իմաստն ամեն ինչում.... նա իսկական հանճար է, այդ խենթը...
Նա իսկական հանճար է, այդ խենթը, քանզի նվիրել է քեզ նոր կյանք ստեղծելու հաճույքը, որպեսզի մոռանաս ցավը, նա նվիրել է քեզ սիրված լինելու հրապուրանքը, որպեսզի մոռանաս ատելությունը.... նա տվել է քեզ խենթ լինելու ազատությունը, որպեսզի մոռանաս քո ստրկությունը... նա տվել է քեզ ապրելու անզուսպ ցանկությունը, որպեսզի մոռանաս մեռնելու գայթակղությունը:
Նա իսկական հանճար է, այդ խենթը, քանզի դու իսկապես չգիտես, թե ինչի համար արժե ապրել, բայց խելագարի պես ուզում ես...

Subscribe to:
Posts (Atom)